Ընդհանուր դրույթներր եւ պայմանները

SPOTED.AM ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՆՈՆՆԵՐ

 

Բարի գալուստ SPOTED.AM  (http://www.spoted.am) –  (այսուհետ` ՍՓՈԹԻԴ)

 

Սփոթիդը ապահովում է հիմնականում երեխաների և դեռահասների համար տարաբնույթ ծառայությունների, առևտրի կետերի, զվարճանքի կենտրոնների, կրթական հաստատությունների մասին տեղեկությունների հրապարակման հնարավորություն, ինչպես նաև տեղեկությունների որոնման, ընտրության, գնահատման, գովազդային նյութերի տեղադրման համար անհրաժեշտ ծրագրային,  տեխնիկական և այլ հնարավորություններ:

 

Գրանցվելով  Սփոթիդում` Դուք համաձայնում եք Սփոթիդի Օգտատերերի համար սահմանված սույն կանոնններին (այսուհետ` Կանոններ): Կանոնները տարածվում և գործում են, Կանոններով սահմանված իրավունքներն ու պարտականությունները համարվում են ծագած, իսկ համաձայնություններն ու թույլտվությունները` տրված Սփոթիդի այն Օգտատերերի համար, ովքեր գրանցվում են Սփոթիդում` համաձայնվելով և ընդունելով /ակցեպտավորելով/  Կանոնները:

 

Ընդ որում, Կանոնները համարվում են ակցեպտավորված Օգտատիրոջ կողմից Սփոթիդում  գրանցվելու պահից, որի համար պարտադիր պայման է նաև Կանոններին համաձայնելը` համապատասխան դաշտում նշում կատարելու միջոցով:

 

Կանոնները սահմանվում և կարող են միակողմանիորեն փոփոխվել Սփոթիդի կողմից և մշտապես հասանելի են Սփոթիդում: Կանոնների փոփոխությունների մասին Օգտատերերը ծանուցվում են դրանց ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 5 (հինգ) օր առաջ` spoted.am կայքում դրանք հասանելի դարձնելու, նաև հրապարակելու միջոցով:

 

Եթե մինչև փոփոխություններն ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը Օգտատերը Սփոթիդի էլ. փոստի հասցեին գրավոր ծանուցում չի ներկայացնում Կանոնների ներքո Սփոթիդում Օգտատիրոջ գործունեությունը դադարեցնելու իր ցանկության մասին, այդ փոփոխությունները համարվում են ընդունված (ակցեպտավորված) Օգտատիրոջ կողմից:

 

Անձնական էջ

 

  1. Կանոնների իմաստով Օգտատերը հանդիսանում է այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ով գրանցվում է Սփոթիդում Կանոններով սահմանված կարգով` վերջինում ներկայացված տեղեկություններին, ծառայություններին և գնման պայմաններին ծանոթանալու, մեկնաբանություններ կատարելու, այլ օգտատերերին գնահատելու, կամ իր կողմից մատուցվող ծառայությունների մասին տեղեկություն` այսուհետ՝ Լիստինգ (Listing), հրապարակելու, իր ապրանքները կամ ծառայությունները գովազդելու նպատակով:
  2. Սփոթիդում գրանցվելու համար անհրաժեշտ է ստեղծել Ձեր անձնական էջը և դառնալ Օգտատեր, որը պարտադիր պայման է Սփոթիդում ցանկացած հրապարակում՝ Լիստինգ  կատարելու համար:
  3. Սփոթիդում անձնական էջ ստեղծելու համար պահանջվում է լրացնել գրանցման էջի համապատասխան դաշտերը, ինչպես նաև սահմանել գաղտաբառ: Սփոթիդում կարող են գրանցվել 18 /տասնութ/ տարեկանը լրացած անձինք:
  4. Սփոթիդում գրանցվելու նպատակով Ձեր կողմից տրամադրված տեղեկատվության արժանահավատության, ամբողջականության կամ օրինականության համար Սփոթիդը որևէ պատասխանատվություն չի կրում:
  5. Սփոթիդում կատարված գործողությունների համար Ձեզ հետ հաղորդակցման հիմք են ընդունվելու Անձնական էջում Ձեր կողմից լրացված էլ. փոստի հասցեն և/կամ բջջային հեռախոսահամարը: Ընդ որում, Սփոթիդում գրանցվելիս նշված հաղորդակցման տվյալները սխալ մուտքագրելու, այլ անձին պատկանող հաղորդակցման տվյալներ մուտքագրելու և/կամ մուտքագրած հաղորդակցման տվյալները կամ դրանցից որևէ մեկը հիմք ընդունելու արդյունքում Սփոթիդից կամ Սփոթիդում գրանցված ցանկացած անձից Ձեր վերաբերյալ կամ Ձեզ ուղղված ցանկացած տեղեկատվություն այլոց հայտնի դառնալու համար Սփոթիդը որևէ պատասխանատվություն չեն կրում:
  6. Սփոթիդի միջոցով կատարված վճարային գործողությունների, քարտային գործարքների պարզաբանման հարցերով Օգտատերը պարտավոր է դիմել իրեն սպասարկող Բանկ։
  7. Գրանցվելով Սփոթիդում` Օգտատերն ավտոմատ բաժանորդագրվում է Սփոթիդի կողմից նորությունների, առաջարկների, ինչպես նաև այլ տեղեկատվական բնույթի ծանուցումների ծառայությանը:
  8. Հիմք ընդունելով ինտերնետային տիրույթում իրականացվող գործարքների գծով զեղծարարությունների իրականացման հնարավորությունները, ինչպես նաև նպատակ հետապնդելով կանխարգելել նման զեղծարարություների իրականացումը` Օգտատերերը պարտավորվում են գաղտնի պահել Սփոթիդ մուտք գործելու իրենց մուտքանունն ու գաղտնաբառը, առցանց վճարումներ կատարելու նպատակով օգտագործվող վճարային միջոցների/քարտերի տվյալները, որևէ դեպքում նշված տեղեկատվությունը չհայտնել որևէ երրորդ անձի, ինչպես նաև չպատասխանել որևէ եղանակով, այդ թվում նաև էլեկտրոնային եղանակով ստացված որևէ հարցման, որով պահանջվում է հայտնել սույն կետում նշված կամ այլ նշանակալի որևէ տեղեկատվություն:
  9. Սփոթիդի շրջանակներում Օգտատիրոջ կողմից Սփոթիդում գրանցվելու պայմանների, ինչպես նաև Կանոններով սահմանված դրույթների խախտումների բացահայտման դեպքում Սփոթիդն իրավասու է միակողմանի դադարեցնել Օգտատիրոջ գործունեությունը Սփոթիդում:

 

Անձնական տվյալների պաշտպանություն և գաղտնիություն

 

  1. Օգտատերը սույնով համաձայնում է, որպեսզի Սփոթիդը, անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելով կամ առանց դրանց), Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով և սահմաններում մշակի, օգտագործի Սփոթիդում գրանցվելու, ինչպես նաև Սփոթիդում ցանկացած գործունեություն իրականացնելու, գործարք կնքելու կամ այլնի կապակցությամբ Սփոթիդի միջոցով Օգտատիրոջ հայտնած անձնական տվյալները։ Սույն համաձայնությունը գործում է Oգտատիրոջ և Սփոթիդի միջև հաստատված հարաբերությունների ողջ ժամկետի ընթացքում:
  2. Սփոթիդը հնարավորություն է տալիս Օգտատերերին անձնական հաղորդագրություններ ուղարկել միմյանց՝ առաջնային կապ հաստատելու, ծառայությունների կամ ապրանքների մասին տեղեկություններ ստանալու նպատակով։ Տվյալ անձնական հաղորդագրությունները չեն հանդիսանում անձնական տվյալ պարունակող կամ գաղտնի տեղեկություն և պարբերաբար կարող են վերահսկման ենթարկվել Սփոթիդի ադմինիստրատորի կողմից։ Օգտատերերը պատասխանատու են իրենց կողմից անձնական նամակագրությամբ ուղարկվող հաղորդագրությունների պարունակության համար։ Անձնական նամակագրություններով ուղարկվող հաղորդագրությունները չեն կարող պարունակել վիրավորական, սադրիչ բովանդակություն կամ սպառնալիքներ, ՀՀ օրենսդրությամբ արգելված կամ հատուկ լիցեզիա /թույլտվություն/ պահանջող պրանքների կամ ծառայությունների վաճառքի առաջարկներ կամ գովազդ, քաղաքական բնույթի կոչեր, հրավերներ կամ առաջարկներ։  Նշված բովանդակությամբ անձնական հաղորդագրություններ հայտնաբերելը կարող է հանգեցնել տվյալ Օգտատիրոջ համար Սփոթիդի հետ համագործակցության միակողմանի դադարեցման հիմք։

 

 

Վճարման կարգը

 

  1. Սփոթիդը հնարավորություն է տալիս Օգտատերերին հրապարակել Սփոթիդում իրենց կողմից մատուցվող ծառայությունների, վաճառվող ապրանքների մասին տեղեկություններ կամ տեղադրել գովազդ: Ընդ որում, Սփոթիդի վճարովի օգտատեր դառնալու դիմաց կամ գովազդային հայտարարություն տեղադրելու համար սեփական միջոցների հաշվին վճարում կատարելու դեպքում Օգտատերը վճարումը կարող է իրականացնել իր ArCa/Visa/Mastercard վճարային քարտի միջոցով` թողարկված ՀՀ տեղական կամ միջազգային բանկերի կողմից:

 

 

Սփոթիդի պատասխանատվությունը

 

  1. Սփոթիդում տեղադրված տեղեկատվությունը, այդ թվում` ծառայություններ մատուցողների, վաճառողների, նրանց կողմից առաջարկվող ծառայությունների և ապրանքների, դրանց բնութագրերի, առանձնահատկությունների, գների, գնման հնարավորությունների և կարգի, ինչպես նաև ցանկացած այլ տվյալ ունի տեղեկատվական նշանակություն և չի հանդիսանում հրապարակային օֆերտա: Նշված տեղեկատվությունը հանդիսանում է օֆերտա անելու հրավեր:
  2. Սփոթիդի միջոցով Սփոթիդի որևէ մասնակիցների միջև նամակագրությունը չի կարող որակվել որպես օֆերտա, ակցեպտ կամ որևէ մասնակիցների միջև պայմանագրի կնքման հաստատում կամ ապացույց: Սփոթիդում ծառայություն մատուցողի կամ ապրանք վաճառողի և Օգտատիրոջ միջև պայմանագրային հարաբերություն չի առաջանում:
  3. Սփոթիդը որևէ պատասխանատվություն չի կրում իր Օգտատերերի միջև ուղարկվող անձնական հաղորդագրությունների պարունակության համար։ Սփոթիդը իրավասու է ժամանակ առ ժամանակ վերստուգել անձնական հաղորդագրությունները և լավագույն ջանք գործադրել սույն Կանոնների 11-րդ կետում նշված հաղորդագրությունները բացահայտելու համար։
  4. Սփոթիդը պատրաստակամ է իր հնարավորությունների սահմաններում գործադրելու առավելագույն  ջանք, որպեսզի Սփոթիդում զետեղված լինի թարմացված և արժանահավատ տեղեկատվություն: Այդուհանդերձ, Սփոթիդում զետեղված տեղեկատվության հիման վրա կայացված որոշումների արդյունքում, մասնավորապես  Սփոթիդում տեղադրված տեղեկատվության, այդ թվում ծառայություն մատուցողների, վաճառողների, նրանց կողմից առաջարկվող ծառայությունների և ապրանքների, դրանց առկայության/հասանելիության, բնութագրերի, առանձնահատկությունների, գների, գնման հնարավորությունների և կարգի հետ կապված, ինչպես նաև տեղադրված ցանկացած տեղեկատվության տարբերության/փոփոխության դեպքում Սփոթիդը որևէ պատասխանատվություն չի կրում և Օգտատերը չի կարող նշվածի առնչությամբ որևէ պահանջ ներկայացնել Սփոթիդին կամ վերջինից պահանջել հատուցել վերոնկարագրյալ հիմքերի կամ դրանցից որևէ մեկի կամ մի քանիսի հետևանքով կրած վնասները, ծախսերը կամ բաց թողնված օգուտը:
  5. Սփոթիդը որևէ պատասխանատվություն չի կրում Սփոթիդում ներկայացված որևէ ծառայության կամ ապրանքի որակի, ծառայությունների մատուցման կարգի և ձևի ապրանքի ժամանակին առաքման, և ապրանքի կամ ծառայությանը դրանց ձեռքբերման գործընթացին առնչվող որևէ այլ խնդրի համար: Սփոթիդում ներկայացված բոլոր  օգտատերերի, ծառայությունների կամ ապրանքների առնչությամբ ցանկացած բողոք և/կամ պահանջ ենթակա է ներկայացման համապատասխան ապրանքը կամ ծառայությունը Սփոթիդում ներկայացնողին և/կամ դրանք համապատասխանաբար վաճառողին կամ մատուցողին:
  6. Սփոթիդն իրավասու է առանց որևէ նախնական ծանուցման փոփոխել Սփոթիդում զետեղված ցանկացած տեղեկատվություն, մասնավորապես` ինչպես Սփոթիդում ներկայացված օգտատերերի մասին տեղեկատվությունը, այնպես էլ վերջիններիս վաճառքներին կամ ծառայություններին վերաբերող ցանկացած պայման և Սփոթիդում զետեղված ցանկացած այլ տեղեկատվություն, այդ թվում` նաև նվազեցնել կամ հավելել տեղադրված տեղեկատվությունը և/կամ սահմանված պայմաններն ու պահանջները:

 

Հետադարձ կապ, մեկնաբանություններ և կարծիքներ

 

  1. Սփոթիդի շրջանակում հետադարձ կապն իրականացվում է հետևյալ կերպ.
    1. Այլ Օգտատիրոջ կողմից ներկայացված տեղեկությունների, ծառայությունների, ապրանքների և դրանց որակի, քանակի, առաքման և ցանկացած այլ հարցի կամ որոշակի պարզաբանումների անհրաժեշտության դեպքում Դուք կարող եք մեկնաբանություն թողնել տվյալ Օգտատիրոջ էջին կամ անմիջապես դիմել տվյալ Օգտատիրոջը՝ վերջինիս էջում հարցում ուղարելով կամ տվյալ Օգտատիրոջ էլ. փոստին գրավոր նամակ ուղարկելու կամ կոնտակտային հեռախոսահամարով կապ հաստատելու միջոցով:
    2. Սփոթիդի տեխնիկական սպասարկման, Սփոթիդում Օգտատերեր, ծառայություններ մատուցողներ կամ ապրանքներ վաճառողներ որոնելու և գնման գործընթացում առկա տեխնիկական խնդիրների, Ձեր փորձառության հետ կապված առաջարկների կամ բարելավումների դեպքում կապ եք հաստատում [email protected] էլ. փոստի հասցեին նամակ գրելու միջոցով:
    3. Ձեր վճարային քարտով վճարումների հետ կապված խնդիրների կամ հարցերի դեպքում կապ եք հաստատում Ձեր քարտը թողարկող Բանկի հետ:
  2. Սփոթիդն իրավասու է հեռացնելու Ձեր կողմից ներկայացված ցանկացած մեկնաբանություն կամ կարծիք, որը կպարունակի վիրավորական արտահայտություն կամ ապրանքը որակազրկելու դիտավորություն:

 

 

Վճարովի բաժանորդագրություն

 

  1. Սփոթիդը կարող է սահմանել մեկ կամ մի քանի վճարովի բաժանորդագրության փաթեթներ։
  2. Վճարովի բաժանորդագրության փաթեթների մեջ ընդգրկված ծառայությունների մասին տեղեկությունները և փաթեթների արժեքները ներկայացված են spoted.am էջում և համարվում են հանրային օֆերտա։
  3. Վճարովի փաթեթների դիմաց Օգտատերերը վճարում են մեկանգամյա գումար տվյալ փաթեթի ողջ ժամանակահատվածի համար (եթե այլ բան նախատեսված չէ տվյալ փաթեթի սահմանումներում) որը ենթակա չէ վերադարձի կամ վերահաշվարկի՝ ներառյալ Սփոթիդի բաժանորդագրության դադարեցման կամ այլ փաթեթի բաժանորդագրման դեպքում։
  4. Վճարովի փաթեթի ժամկետի ավարտին նախորդող ամսվա ընթացքում Սփոթիդը իրավասու է Օգտատիրոջը ուղարկել հիշեցումներ՝ էլեկտրոնային փոստի կամ Օգտատիրոջ կողմից սահմանված այլ կապուղու միջոցով։

 

 

Օգտատիրոջ անհատական էջի դադարեցում, տվյալների հեռացում

 

  1. Դուք կարող եք ինքնուրույն դադարեցնել / ապաակտիվացնել Ձեր անձնական էջը Սփոթիդում, անջատել այն այլ կայքից (disconnect, unlink) և պահանջել ձեր բոլոր անձնական տվյալների հեռացում։
  2. Այդուհանդերձ, դադարեցման գործընթացի ընթացքում կամ անմիջապես հետո Սփոթիդն իրավասու է կապ հաստատել Օգտատիրոջ հետ դադարեցման վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար:
  3. Վճարովի փաթեթից օգտվող Օգտատիրոջ կողմից անձնական էջի դադարեցման դեպքում վճարովի փաթեթի փոխհատուցում, վերադարձ, վերահաշվարկ չի իրականացվում։

 

Վեճեր և վիճարկումներ

 

  1. Սփոթիդի և Օգտատերերի միջև Կանոններով ամրագրված ցանկացած կարգավորման առնչությամբ ծագած վեճերն ու տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով: Ընդ որում, 15 /տասնհինգ/ օրյա ժամկետում համաձայնության չգալու դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: