Armenian Association of Private Preschools

Yerevan, Armenia

Սիրելի’ Արցախահայություն,
Բոլորիս համար ստեղծված իրավիճակը ծանր է, բայց առավել ծանր է երեխաների համար: Նրանք շատ չեն խոսում, շատ հաճախ նաև չեն կարողանում ճիշտ արտահայտել հույզերն ու զգացմունքները: Այս բարդ իրավիճակում շատ կարևոր է մեր ապագա սերնդին օգնել հաղթահարել դժվարին իրավիճակը, սովորեցնել պայքարել և ապագայում ունենալ հաղթանակած պետություն: ՄՆՀԱ ասոցիացիան միշտ պատրաստ է աջակցել, պայքարել երեխայի իրավունքների համար, ստեղծել ապահով միջավայր բոլոր երեխաների համար։ Մեր թիմն առաջին իսկ օրվանից միացել է տարբեր սոցիալական նախաձեռնությունների` աջակցելով մեր հայրենակիցներին:
Մենք պատրաստ ենք ընդունել 2-6 տարեկան երեխաների մանկապարտեզներ:
Հմուտ մանկավարժական թիմը կօգնի յուրաքանչյուր երեխայի ունենալ երջանիկ մանկություն` անելով լավագույնը մեր երեխաների համար
Սիրելի’ ծնողներ, եթե ձեր երեխանները 2-6 տարեկան եմ, փնտրում եք զարգացման կենտրոններ, մանկապարտեզներ, լրացրեք հարցաթերթը, մենք պատրաստ ենք բոլոր համայնքներում Անվճար ընդունել երեխաներին:
Իսկ այն ծնողները, ովքեր կցանկանան աշխատել մանկապարտեզում, կաջակցենք աշխատանքով:
https://forms.gle/P4LPoRp94tdMoRaw8

Add Review

Leave a Reply